«Արսենալի» հաղթանակում Մխիթարյանը կարևոր դերակատարում ունեցավ

Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում այսօր Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում ուժերը չափեց «Հադերսֆիլդի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ լոնդոնյան թիմի: Տևական դադարից հետո շարք վերադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և թիմի հաղթանակի հարցում ունեցավ իր դերակատարումը: Նա երկու գոլում էլ դարձավ համահեղինակ:

16-րդ րոպեին Մխիթարյանը ձախ եզրից փոխանցում կատարեց դեպի Կոլաշինացը։ Վերջինս գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ և Ալեքս Իվոբին բացեց հաշիվը: 44-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը մի պահ կորցրեց գնդակը, հետո կարողացավ պահել այն ու փոխանցել Մեյթլենդ-Նայլսին: Վերջինս, իր հերթին, փոխանցում կատարեց Ալեքսանդր Լյակազետին, ով էլ կրկնապատլեց հաշիվը:

Մխիթարյանը փոխարինվեց 76-րդ րոպեին` տեղը զիջելով թիմի նորեկ Դենիս Սուարեսին: Հանդիպման վերջին վայրկյաններին դաշտի տերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը` Կոլաշինացի ինքնագոլի շնորհիվ: Այդուհանդերձ, «Արսենալը» կարևոր հաղթանակ տոնեց և վաստակեց 3 միավոր: Ունայ Էմերիի սաները վաստակեցին 50 միավոր և մրցաշարային աղյուսակում հավասարվեցին «Չելսիին», որը վաղն ուժերը չափելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:  
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը