Մխիթարյան. «Ուրախ եմ, որ երկու ամիս անց վերադարձա խաղադաշտ»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում այսօր Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում ուժերը չափեց «Հադերսֆիլդի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ լոնդոնյան թիմի: Տևական դադարից հետո շարք վերադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և թիմի հաղթանակի հարցում ունեցավ իր դերակատարումը: Նա երկու գոլում էլ դարձավ համահեղինակ: Խաղից հետո հայ ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:

«Շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար: Արդյունքը գոհացնող է, խաղը` ոչ այնքան: Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն բախտը մեզ այնքան էլ չժպտաց: Ամեն դեպքում, վաստակեցինք երեք միավոր և տուն ենք գնում երջանիկ: Ուրախ եմ, որ երկու ամիս անց վերադարձա խաղադաշտ: Կշարունակեմ աշխատել և օգնել թիմիս: Հիմա կկենտրոնանք Եվրոպա լիգայի խաղարկության վրա: Յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է մեզ համար»,- ասել է Մխիթարյանը:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը