Մրցավարն ուզում էր «գողանալ» այն գնդակը, որով Ագուերոն հեթ-տրիկ էր ձևակերպել (Տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Չելսիին»` 6 անպատասխան գնդակ ուղարկելով «արիստոկրատների» դարպասը: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն:

Մրցավարի սուլիչից հետո արգենտինացի ֆուտբոլիստը մոտեցավ մրցավարին` գնդակը, որպես հուշ, վերցնելու համար, սակայն Մայք Դինն այն պահեց մարզաշապիկի հետևում: Այդուհանդերձ, Ագուերոյին հաջողվեց տիրանալ գնդակին և երջանկությունից փայլելով ուղևորվեց հանդերձարան:

Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Պրեմիեր լիգայում հեթ-տրիկ ձևակերպեց 11-րդ անգամ` այս ցուցանիշով առաջ անցնելով ռեկորդակիր Ալան Շիրերից:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը