Ալբերտ Ազարյանն 90 տարեկան է

Հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը: Ազարյանը ծնվել է 1929 թ. փետրվարի 11-ին: 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն (օղակներ, զուգափայտ, պտտաձող մրցաձևերում): Եվրոպայի կրկնակի և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, աշխարհի միակ հայ մարզիկն է, ով կրում է Oլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը:

Լեգենդար մարզիկն առաջինն է կատարել Ազարյանական խաչը և այն գրանցել տվել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում: Դարբնի աշակերտից մինչև 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, ով մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում` նվաճելով 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալ: Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին և կոչումներին:

Մարզական կարիերան ավարտել է 1964 թ., սակայն շարունակել է մնալ մեծ սպորտում: Չնայած արտասահմանում ունեցած բազմաթիվ առաջարկներին, գերադասել է մնալ Հայաստանում, այստեղ զարգացնել ու տարածել մարզաձևը: Իր անվան մարզադպրոցում, որի կառուցման աշխատանքներին ինքն է անգամ մասնակցել, մարզվում են տաղանդավոր երեխաներ, որոնցից սպասելիքները մեծ են:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը