Արսեն Ջուլֆալակյան. «Փակվող բոլոր նախարարությունների ճակատագրով մտահոգ ենք, բացի սպորտի՞ց»

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն առաջարկում է չանտեսել սպորտի և ֆիզիկական կուլտարայի կարևորությունը Հայաստանում և թեմայի շուրջ կազմակերպել քննարկում: Այս մասին ԱԺ պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Առաջարկում եմ եթերներից մեկով կազմակերպել քննարկում/բանավեճ սպորտի դերի, նշանակության, կարևորության մասին։ Թե չէ ստացվում է մեդալներ նվաճելիս բոլորս երջանիկ ենք, հպարտ, ցնծում և ուրախանում ենք, իսկ այսօր, երբ այդ գերատեսչությունը օպտիմալացվում է, կարծես քչերին է հետաքրքրում։

Ստացվում է, փակվող բոլոր նախարարությունների ճակատագրով մտահոգ ենք, բացի սպորտի՞ց։ Պետք է բոլորս խորությամբ պատկերացնենք սպորտի և ֆիզիկական կուլտարայի կարևորությունը մեր երկրի համար։ Այն շատ ավելի բազմաշերտ է, քան կարող է առաջին հայացքից թվալ»,- գրել է Ջուլֆալակյանը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը