«Արցախը» մեկնեց ուսումնամարզական հավաքի

«Արցախ» ֆուտբոլային ակումբը փետրվարի 11-23-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Թենգիզ Սուլակվելիձեի սպորտային ակադեմիայում։ Այդ ընթացքում թիմը նաև 4 ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի բարձրագույն խմբի թիմերի հետ։

«Արցախի» մրցակիցները կլինեն Թելավիի «Կախեթի», «Գագրա», «Մերանի» և «ՎԻԹ Ջորջիա» ակումբները: Խաղերը նախատեսված են համապատասխանաբար փետրվարի 13-ին, 16-ին, 19-ին և 22-ին։ Հավաքի ընթացքում «Արցախի» կազմում փորձաշրջան կանցնեն Թուրքմենստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սերդար Անաօրազովը, ուկրաինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վալերի Գրիշինը և մեկ եզրային պաշտպան Վրաստանից։


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը