Աշոտ Բարսեղյան. «Կարող ենք շտկել թերությունները»

Արտասահմանյան հավաքի մեկնելուց առաջ «Գանձասար-Կապանն» ընկերական խաղում 4:2 հաշվով առավելության հասավ «Լոռիի» նկատմամբ: Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը:

«Կարևորն այն է, որ խուսափեցինք վնասվածքներից: Ընկերական խաղ էր, կատարեցինք մի շարք փորձարկումներ, դեռ կատարելագործվելու տեղ ունենք: Անթալիայում կայանալիք առաջիկա հավաքի ընթացքում ունենք ստուգողական 4 խաղ, կարող ենք շտկել թերությունները: Այս ընթացքում կապաքինվեն նաև վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստները և կմասնակցեն այդ խաղերին:

Գովելի էր, որ երկրորդ խաղակեսում փոխարինման մտած ֆուտբոլիստները չգցեցին խաղի որակը: Շնորհակալություն «Լոռիին»` կոռեկտ խաղի համար: Այս հավաքի ընթացքում տեսանք, թե ֆունկցիոնալ առումով թիմը որքանով է պատրաստ: Բնական է, ծանր ընթացքից հետո կլինեին տեխնիկական խնդիրներ` գնդակ զգալ և այլն, բայց դա ևս հաշվի էինք առել: Դեռ ժամանակ ունենք»,- ասել է Բարսեղյանը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը