Հատուկ գոտի` հայ բռնցքամարտիկների համար

«Punch Boxing» պրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանն ու WBC-ի փոխնախագահ Օկսանա Սեմենիշինան այսօր լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ հանդես են եկել կարևոր հայտարարությամբ: Նրանք նշել են, որ մտադիր են ստեղծել WBC հատուկ գոտի` հայ բռնցքամարտիկների շրջանում լավագույններին պարզելու համար:

WBC-ի փոխնախագահի խոսքով` դա կմիավորի հայ բռնցքամարտիկներին և ցույց կտա, որ կարիերան ավարտելուց հետո սիրողական բռնցքամարտով զբաղվոցները կարող են ուժերը փորձել նաև պրոֆեսիոնալ ռինգում: Ներկայումս իրենք աշխատում են գոտու ստեղծման ուղղությամբ: Գոտիները կխաղարկվեն ամենահայտնի քաշային կարգերում:

Արամ Դավթյանն անդրադարձավ նաև Գոռ Երիցյանի մենամարտին, ով Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում առաջին իսկ ռաունդում հաղթել էր արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեն` տոնելով 10-րդ անընդմեջ հաղթանակը: «Punch Boxing»-ի հիմնադիրը հայտնեց, որ, ամենայն, հավանականության, Գոռ Երիցյանը մարտերը կշարունակի մեկ այլ տարիքային խմբում:

«Հակառակորդը վտանգավոր էր, նա 16 մարտից 12-ն ավարտել էր ժամանակից շուտ, բայց Երիցյանը կարողացավ շատ արագ ավարտել մենամարտը։ Ինչ վերաբերում է ապագայում տիտղոսի հնարավոր պաշտպանությանը, ապա Գոռը հազիվ թե մրցի գոտու պաշտպանության համար։ Նա 24 տարեկան է և կտեղափոխվի այլ տարիքային խումբ»,- ասաց Դավթյանը:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը