Արամ Դավթյան. «Ես ազատ մարդ եմ և կարող եմ իմ մտքերն ազատ արտահայտել»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը մրցել էր Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ: Մենամարտը տևել էր 10 ռաունդ: Մրցավարների որոշմամբ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի հաշվով, սակայն հավելյալ մրցավարի գնահատմամբ առավելությունը տրվել էր Մալիկովին, ով էլ շարունակում է պայքարը կիսաեզրափակչում:

«Punch Boxing» պրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը մենամարտից անմիջապես հետո իր դժգոհությունն էր հայտնել մրցավարությունից և նշել, որ Վահեն մաքուր հաղթանակ է տոնել և ինքը պատրաստ է ապացուցել դա: Այսօր լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ Դավթյանը փաստեց, որ սկանդալային մենամարտի արդյունքը բողոքարկվելու է:

«Վահե Սարուխանյանը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին, սակայն դատավորները սխալ որոշում կայացրին: Բանավոր արտահայտել ենք մեր բողոքը: Առաջիկա օրերին դա կանենք արդեն պաշտոնական: Հուսով ենք, կկարողանանք ապացուցել մեր իրավացիությունը և արդյունքը փոխել: Այո, մենամարտից հետո արտահայտել եմ իմ կարծիքը: Ես ազատ մարդ եմ և կարող եմ իմ մտքերն ազատ արտահայտել և ոչ-ոք չի կարող խոչընդոտել ինձ այդ հարցում»,- ասաց Դավթյանը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը