Գոռ Երիցյան. «Անգամ ձեռքիս վրա զգացի հարվածիս ուժգնությունը»

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում առաջին իսկ ռաունդում հաղթեց արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեն` տոնելով 10-րդ անընդմեջ հաղթանակը:

Լրագրողների հետ այսօր կայացած զրույցի ժամանակ Գոռ Երիցյանը հայտարարեց, որ մտածում էր մենամարտն արագ ավարտելու մասին, սակայն այն նախատեսվածից էլ շուտ վերջացավ: Երիցյանից պահանջվեց մեկ րոպե` մրցակցին նոկաուտի ենթարկելու համար:

«Մենամարտին լավ էինք նախապատրաստվել: Այն պետք է լիներ 8 ռաունդանոց, սակայն ժամանակից շուտ ավարտվեց և հարվածս հասավ իր նպատակին: Անգամ ձեռքից վրա զգացի հարվածիս ուժգնությունը: Առաջին հարվածից հետո ձեռքի թեթև վնասվածք ստացա, բայց երկրորդի ժամանակ հասկացա, որ ամեն ինչ ավարտվեց:

Մրցակցիս լավ ծանոթ չէի, նրա մենամարտերը դիտել էի համացանցով: Մտածում էինք, որ նա մեքսիկա-արգենտինական ոճով կարող է հանդես գալ, այդ իսկ պատճառով էլ փորձեցի ուժային մենամարտ անցկացնել»,- ասաց Երիցյանը:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը