Լիլիթ Պողոսյան. «Կգա՞ մի օր, երբ Հայաստանում էլ նման հնարավորություններ ստեղծվեն»

Հայաստանի բադմինթոնի բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը կարևոր հաղթանակ է տոնել Իրանի միջազգային մրցաշարում, որի շնորհիվ շատ կարևոր միավորներ է վաստակել եվրոպական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Այժմ մարզուհին երկու շաբաթ կմարզվի Դանիայում և կնախապատրաստվի հաջորդ մրցաշարերին:

«Հոլբեկի նորակառույց մարզաբազայում մասնակցեցինք ցուցադրական ելույթների։ Հիանալի հնարավորություններ կան բոլոր մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Մի քանի ամսից կտեղափոխվենք այստեղ` ապրելու, մարզվելու և պրոֆեսիոնալ բադմինթոնիստի կյանքը վայելելու նպատակով։

Երազանք է դառնում, կգա՞ մի օր, երբ Հայաստանում էլ նման հնարավորություններ ստեղծվեն ապագա սերնդի համար: Ի՞նչ է հարկավոր Դանիայում միայնակ գոյատևելու համար` զգալ գնահատված, զբաղվել սիրելի մարզաձևով և ունենալ հովանավոր»,- գրել է Լիլիթ Պողոսյանը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը