Դանիլ Մեդվեդևը` Սոֆիայի մրցաշարի հաղթող

Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Սոֆիայի մրցաշարի եզրափակչում 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել հունգարացի Մարտոն Ֆուչովիչի նկատմամբ` դառնալով ստուգատեսի հաղթող: Հանդիպումը տևել է 1 ժամ, 21 րոպե: Թենիսիստների միջև կայացած անձնական խաղերի հաշվարկով 2:0 է` հօգուտ Ռուսաստանի ներկայացուցչի:

Սոֆիայի մրցաշարում նվաճած տիտղոսը չորրորդ էր Մեդվեդևի կարիերայում: Այն նրան բերեց 250 վարկանշային միավոր և 90,390 եվրո պարգևավճար: Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարից դուրս էր մնացել երկրորդ շրջանում` պարտվելով իտալացի Մաթեո Բերետինիին:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը