Մոլդովացի հարձակվողը համալրեց «Լոռին»

«Լոռին» պայմանագիր է ստորագրել մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ: 18-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թ. դեկտեմբերի 5-ը: Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից»:

Ակումբի Մ19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: Օսիպովը նաև Մոլդովայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է: Պատանեկան թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը