Շարունակվում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Երևանի «Փյունիկը»: Մրցաշարն անցկացվում է Կիպրոսում: Երկրորդ խաղում 1:1 հաշիվ է գրանցվել «Փյունիկի» և «Մորդովիայի» միջև կայացած մրցավեճում: 23-րդ րոպեին հաշիվը բացել է Ալիկ Առաքելյանը, 33-րդ րոպեին պատասխան գոլը հեղինակել է Ռուսլան Մուհամեդշինը:
Հիշեցնենք, որ ՖԱԼ-ի գավաթի խաղարկության «Մուրոմի» դեմ կայացած առաջին խաղում ևս 1:1 հաշիվ էր գրանցվել: Փետրվարի 14-ին Անդրեյ Տալալաևի սաների մրցակիցը կլինի «Ռոտորը», որը երկու հաղթանակ է տոնել և 6 միավորով ընթանում է առաջին տեղում: Երևանյան թիմը 2 միավորով երկրորդն է: «Մորդովիան» և «Մուրոմը» վաստակել են մեկական միավոր: