Սամվել Տեր-Սահակյանին հաղթանակը չօգնեց

Ավարտվեց շախմատի Ֆաջրի գավաթի խաղարկությունը: 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը կարևոր հաղթանակ տոնեց բելգիացի Վադիմ Մալախատոյի նկատմամբ և հավակնում էր մրցանակային եռյակում տեղ գրավելուն:

Սամվել Տեր-Սահակյանը ևս երեք շախմատիստի հետ միասին վաստակել էր 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց միայն 5-րդ տեղը: Վաստակած 7,5 միավորով հաղթող ճանաչվեց Իրանի ներկայացուցիչ Փիրուջա Ալիրեզան: Երկրորդ տեղը գրավեց ռուս Պավել Պոնկրատովը:

Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Գրիգորյանը 20-րդն է, Արման Միքայելյանը` 21-րդը, Գևորգ Հարությունյանը` 23-րդը, Էրիկ Շաքրյանը` 41-րդը, Մամիկոն Ղարիբյանը` 45-րդը, Արեգ Շմավոնյանը` 62-րդը, Հայկ Երիցյանը` 64-րդը, Աննա Խաչատրյանը` 96-րդը, Վահան Նալբանդյանը` 113-րդը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը