Ազատ ոճայինները վերադարձան երկու մեդալով

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Իրանի Կերմաշա քաղաքում մասնակցեց անցյալի մեծանուն ըմբիշ Թախտիի անունը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարին: Հայաստանի 10 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան Խաչատուր Պապիկյանը (74 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ), որոնք նվաճեցին բրոնզե մեդալ:

Մրցաշարը նախապատրաստական հիանալի ստուգատես էր Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 7-ին մեկնարկող Եվրոպայի ավագ տարիքի երիտասարդների և Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ապրիլին անցկացվող Եվրոպայի առաջնություններին ընդառաջ:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը